
«Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքի նախագիծը շուրջ 5 տարվա աշխատանքից հետո առաջին ընթերցմամբ ներկայացվեց օրենսդիրում ու հավանության արժանացավ: Օրենքի հիմնական փոփոխություններից մեկն անցումն է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի: Բակալավրի ու մագիստրոսի որակավորումից զատ՝ հայաստանյան բուհերում հնարավորություն կլինի ստանալ դոկտորի՝ PhD որակավորում:
Սամվել Կարաբեկյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական) - Բովանդակային առումով նախատեսում է այսօրվա ասպիրանտական ծրագրերի շեշտակի վերափոխում և՛ պահանջների, և՛ որակի առումով:
Համակարգի հիմնական նպատակը եվրոպական կրթական և գիտական տարածքին ինտեգրվելն ու բարձրագույն կրթության ճանաչելիությունը բարձրացնելն է: Եռաստիճան համակարգի են անցել ոչ միայն եվրոպական, այլև հետխորհրդային երկրները՝ այդ թվում Վրաստանը, Ղազախստանն ու Ռուսաստանը: Հայաստանում համակարգն ամբողջությամբ կներդրվի 5-6 տարի հետո:
Լուսինե Գրիգորյան (ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ) - Դա նշանակում է, որ արդեն գիտական թեմա հաստատած, ասպիրանտուրա ընդունված ուսանողները շարունակելու են իրենց ուսումնառություն ու ատենախոսության պաշտպանությունը գործող կարգավորումներով:
Ակադեմիական ազնվությանն էլ նոր նախագծով Բարձրագույն որակավորման կոմիտեի փոխարեն պետք է հետևի գիտական աստիճանը շնորհող բուհը, պարզի՝ ապագա գիտնականը հո գրագող չէ:
Մեկ այլ փոփոխությամբ, առկա և հեռակա հասկացություններ նոր օրինագծում չկան: Նախագծով սահմանված է ուսանողների լրիվ կամ մասնակի բեռնվածություն:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: