Իրանը դեմ է Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի զինված ուժերի տեղակայմանը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆը՝ նշելով, որ երկու երկրների հետ կապերի հաստատման հարցում Թուրքիայի կառավարության մոտեցումը սխալ է:

 

Թուրքիան հազարավոր զինորների է ուղարկել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային տարածքներ՝ ռազմաբազաներ ստեղծելով երկու երկրներում՝ չնայած իրենց տարածքների վրա ոտնձգությունների հետ կապված Բաղդադում եւ Դամասկոսում ցույցերին:

 

«Մենք մերժում ենք Սիրիայում եւ Իրաքում թուրքական ռազմական ներկայությունն ու Դամասկոսի եւ Բաղդադի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը սխալ համարում»,-ասել է Զարիֆը իրանական պետական Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:  

Նրա խոսքով՝ Սիրիայում Իրանի միակ նպատակն է ահաբեկչության դեմ պայքարը:

 

Աղբյուր՝ news.am

23 Փետրվար, 2021 18:28
162
; ;