Ուկրաինացի դեսանտայինները մարտին զորավարժություններ կանցկացնեն Ղրիմի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմը», հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաեւը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծանուցել էր Ղրիմի Օպուկի եւ Ռյազանի մարզի Դուբրովիչիի զինափորձարաններում ՕԴԶ-ի (օդադեսանտային զորքեր)՝ անձնակազմի ու տեխնիկայի դեսանտավորման եւ մարտական հրաձգության երկու լայնածավալ վարժանքների մասին: Ինչպես հայտարարել է Նաեւը, ուկրաինական վարժանքների նպատակը «ինչպես օդից, այնպես էլ ծովափից պատերազմի վտանգին ժամանակին եւ համարժեք հակազդելու ունակության կատարելագործումն է»:

Նրա խոսքով՝ վարժանքների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պարապմունքներ կանցկացնեն օդից տարբեր բարձրություններում եւ տեղամասերում թշնամու դեսանտի հայտնաբերման եւ ոչնչացման ուղղությամբ:

 

Այդ ժամանակ պահեստազորը կկատարելագործի հավանական հակառակորդի ստորաբաժանումների՝ նավերից ցամաքի վրա ափհանումը խոչընդոտելու գործնական գործողությունները եւ, հետագայում, դրա ոչնչացումը: Ավելի վաղ փետրվարի 22-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել է քաղաքային պայմաններում հարձակողական գործողություններին բանակին պատրաստելու մասին:

Գեներալը չի ճշտել, թե որ քաղաքների վրա են պատրաստվել գրոհել ուկրաինացի զինվորականները: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է «իրադրության զանգացման բոլոր տարբերակներին» պատրաստ լինելու համար: Ուկրաինայի պետական գործիչները եւ փորձագետները կանոնավոր կերպով հանդես են գալիս Ռուսաստանի հասցեին ռազմական հայտարարություններով: Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարել են, որ Մոսկվան իբր մտադիր է հսկողության տակ վերցնել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի ամբարտակը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը խոստացել է Ղրիմի թերակղզու թեման «դժոխային» դարձնել Մոսկվայի համար եւ «Ուկրաինայի դրոշը բարձրացնել Սիմֆերոպոլի վրա»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում քանիցս նշել են, որ գերատեսչությունն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկում է երկրի համար պատերազմական սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Աղբյուր՝ 1in.am

23 Փետրվար, 2021 18:30
147
; ;