Այս պահին նախագահականում տեղի է ունենում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի և Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը։
Հանդիպման ժամանակ քննարկվում է հայ ռազմագերիների, հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում։

Սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ:


 

24 Փետրվար, 2021 17:19
480
; ;