Ճապոնիայում օլիմպիական կրակի փոխանցումավազքի մեկնարկի արարողությունը կանցկացվի առանց հանդիսականների, կազմակերպիչները հակված են այս որոշմանը, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Արարողությունը պետք է տեղի ունենա մարտի 25-ին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի նախկին J-Village ֆուտբոլային ուսումնական կենտրոնում: Նախատեսվում է, որ այստեղ կսկսվի Օլիմպիական ջահերի փոխանցումավազքը, որը խորհրդանշում է 2011 թ. երկրաշարժից և ցունամիից տուժած Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի վերակառուցումը:

Այնուամենայնիվ, կորոնավիրուսի վարակի տարածումից խուսափելու համար, Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և տեղի կազմկոմիտեն հակված են առանց հանդիսատեսի անցկացնել արարողությունը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ջահակիրը կլինի մոլորակի ամենատարեց բնակիչը՝ 118 տարեկան Կանե Տանական․ մանրամասներն՝ այստեղ։

 

Աղբյուր՝ armsport.am

816