Խաբեբաները ռուսաստանցիներից գումար կորզելու նոր սխեմա են մշակել ՝ իրավապահ մարմինների աշխատակից ձեւանալով նրանք զանգահարում են քաղաքացիներին ու ասում ՝ իբր հետաքննում են տվյալների արտահոսքը, տեղեկացնում է m24.ru-ն։

Խաբեբան ներկայանում է որպես ոստիկանության աշխատակից, նա կարող է տալ խորհրդանշական համար, այնուհետև հայտնել, որ ինչ-որ քաղաքացի «նոտարական կարգով հաստատված լիազորագրով» բանկի մասնաճյուղում փորձել է գումար հանել քարտից: Ընդ որում, իբր, բանկին հաջողվել է կանխել գումարի գողությունը, սակայն անհրաժեշտ է պարզել, թե ինչպես է տեղի ունեցել արտահոսքը, որը թույլ է տվել ձեւակերպել լիազորագիր:

Կեղծ ոստիկանը փորձում է պարզել, թե որ բանկերում է սպասարկվում խաբեբայության զոհը ՝ վստահեցնելով, որ այնտեղ ստուգումներ կսկսվեն: Խաբեբան պնդում է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե դեռ ուր է գնալու չարագործը:

«Հանուն վարկառուների իրավունքների» նախագծի ղեկավար Եվգենիա Լազարեւան ասել է, որ «սոցիալական ինժեներների» լեգենդը «ոստիկանների» կողմից զանգերով վերջերս լայն տարածում է ստացել, թեեւ ընդհանուր առմամբ նման սխեմաները վաղուց հայտնի են:

 

889