«Նախորդ տարվա մրցաշարերը հաշվի առնելով ընտրել ենք այս կազմը: Մյուս մրցաշարերի մասին կխոսենք այս մրցաշարից հետո: հնարավոր է նույն կազմով մասնակցենք»,-այս մասի լրագրողների հետ զրույցում հայտնեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը մասնակցելու է Հունգարիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին:

«Երկար ժամանակ է, որ պատրաստվում ենք այս մրցաշարին: Այս պետք է կայանար նախորդ տարի: Մեկ տարվա մեջ շատ խնդիրներ ենք ունեցել, բայց վերջին ամիսներին մասնակցել ենք մրցաշարերի և Տղաները պատրաստ են»,-ասաց Կուրղինյանը:

Խոսելով սպասելիքների մասին մարզիչն ասաց. «Ակնկալիք ունեմ բոլորից, քանի որ դա հնարավոր է: Իսկ ավելի օբյեկտիվ եթե նայենք, Արսենն ու Վազգենը իրենց բարձր կարգն ապացուցել են միջազգային մրցաշարերում, բայց դա չի նշանակում, որ մյուս 2 մասնակիցները հնարավորություն չունեն վարկանիշ ձեռք բերելու»,-նշեց Կուրղինյանը:

 

Աղբյուր՝ armsport.am

1148