Գերիների և անհետ կորածների հարցում պետք է լիակատար թափանցիկ համագործակցություն լինի ԿԽՄԿ-ի հետ. ԵՄ հարցերով Գերմանիայի պետնախարար

Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումները դադարել են, սակայն վերքերը դեռ բաց են: Այդ մասին Ռոթը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է լիարժեք թափանցիկությամբ համագործակցեն ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցով: Տևական խաղաղությունը և հաշտեցումը պահանջում են հակամարտության քաղաքական լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է գերմանացի նախարարը:
1lurer.am
The fighting in Nagorno-Karabakh has ended, but wounds are still open. 🇦🇲 + 🇦🇿 need to cooperate with ICRC in full transparency, on prisoners of war+missing persons. Lasting peace+reconciliation requires a political solution under the auspices of OSCE-Minsk-Group Co-Chairs!
— Michael Roth MdB 🇪🇺 (@MiRo_SPD) March 12, 2021
15 Մարտ, 2021 19:12
605