Բուդապեշտում այսօր մեկնարկել է  ըմբշամարտի Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանշային մրցաշարը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած ըմբիշները:

Առաջին գոտեմարտում 57 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց 10:2 հաշվով:

74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը շանս չտվեց մրցակցին և 10։0 հաշվով պարտության մատնեց ավստրալացի ըմբիշ Սիմոն Մարչլին։ 

65 կգ՝ Վազգեն Թևանյանը 11։0 հաշվով հաղթեց բուլղարացի ըմբիշ Վլադիմիր Վլադիմիրովին։ 

86 կգ՝ Հովհաննես Մխիթարյանը 6։0 հաշվով պարտվեց թուրք ըմբիշ Օսման Գոցենին։ 

Մրցաշարին կարող եք հետևել uww.org պաշտոնական կայքում։ 

 

18 Մարտ, 2021 15:15
202
; ;