Մարտի 19-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ:

 

Քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերձած պատերազմի հետևանքները, դրանք հաղթահարելու հնարավորությունները: Երկրի նախագահն ընդգծել է այդ հարցում կրթության և զարգացած տեխնոլոգիաների դերը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվն անմասն չպիտի մնա Արցախի հատկապես գիտակրթական ու տնտեսական ներուժը վերականգնելու և զարգացնելու գործընթացից»,- իր խոսքում նշել է նախագահը՝ առաջարկելով ակտիվ ներգրավվել Հանրապետության կրթական համակարգի բարեփոխման աշխատանքներում:

 

Նախագահն անդրադարձել է նաև Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ պատերազմից հետո Արցախի անվտանգության համակարգում կարևոր դեր ունի ՌԴ խաղաղապահ զորախումբը:

 

Արցախի իշխանությունների առաջնային հումանիտար խնդիրներից մեկն այսօր տեղահանված բնակչության վերադարձի ապահովումն է, իսկ քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և անկախության միջազգային ճանաչման հարցերը:

19 Մարտ, 2021 20:47
182
; ;