Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է 3 հուշադրամ շրջանառության մեջ դնելու մասին։ 

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակ Թբիլիսիում հայկական ներկայացումներ կազմակերպվել են 1820-ական թթ-ից: Հայկական թատրոնը՝ որպես պրոֆեսիոնալ կառույց, հիմնադրվել է 1858թ․ և դարձել արևելահայ թատրոնի բնօրրանի լավագույն ավանդույթների անմիջական ժառանգորդը՝ ձեռնամուխ լինելով հայ նոր թատերարվեստի ստեղծմանը: 1921 թ. թատրոնը կազմակերպվել է որպես հայկական պետական դրամատիկական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Արտիստական թատրոնում (այժմ՝ Ռուսթավելու անվան թատրոն) Օ․ Միրբոյի «Ժան Ռուլ» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Ա. Բերոյան): Հիմնադիր կազմում էին Ի․ Ալիխանյանը, Ա․ Վրույրը, Օ․ Մայսուրյանը, Ա․ և Մ․ Բերոյանները, Զաբելը, Ա․ Ռշտունին և ուրիշներ։ Առաջին տարիներին ներկայացումները տրվել են Թբիլիսիի տարբեր թատրոններում։ 

1936 թ․ թատրոնը տեղափոխվել է Հավլաբար թաղամասում կառուցված նոր շենքը (առաջին ներկայացումը՝ Ջանանի «Շահնամե») և սկսվել է թատրոնի ստեղծագործական վերելքի շրջանը: Այդ տարիներին բեմադրվել են ինչպես ազգային, այնպես էլ ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1955-1991 թթ. թատրոնը կոչվել է Ս. Շահումյանի, 1991 թ-ից՝ Պ. Ադամյանի անունով:

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Վ. Փափազյանը, Հ. Աբելյանը, Վ. Վաղարշյանը, Հ. Ներսիսյանը, Գ. Ջանիբեկյանը և այլ հայ ականավոր արտիստներ: Ներկայում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետականդրամատիկական թատրոնը համարվում է վրաց-հայկական մշակութային և հասարակական հիմնական կենտրոններից մեկը։ 

Դիմերես՝ Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր և դերասանուհու կերպար:

Դարձերես՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) և թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը: 

Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: 

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը`արծաթ 9250 Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակ

741