
Երեւանից դուրս ակադեմիական քաղաք ունենալու գաղափարի մասին լուրը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Շատերին մտահոգեց, իսկ ոմանց էլ շահարկումների առիթ տվեց վարչապետի այն հայտարարությունը, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը:
Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ երևանյան բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Իսկ նոր կառուցվող այդ քաղաքում կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, ու երեխաները բարեփոխված դպրոցից հնարավորություն կունենան գնալ բարեփոխված բուհական համակարգ:
Այսօր հիմնական քննարկումների առանցքային կետը դարձել են այն հարցերը, թե ո՞րն է ակադեմիական քաղաք ունենալու նպատակը, 21-րդ դարի չափանիշներին չհամապատասխանող բուհերի տեղափոխումը ինչպե՞ս կարող է ազդել կրթության բովանդակության վրա, ո՞ւմ պետք է վաճառվեն այդ շենքերը եւ ո՞ր բուհերն են կանգնած տեղափոխման հարցի առաջ: Այս եւ մյուս հարցերի վերաբերյալ armtimes.com-ը խոսել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ.
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: