« Արցախյան երկրորդ պատերազմը ցույց  է  տվել, որ Ադրբեջանը կարողացավ հասնել հաջողության մեծապես ի շնորհիվ օդում եղած առավելության ու թուրքական Բայրաքթարների, ինչպես նաև Կամիկադզե թռչող սարքերի կիրառման, ինչը նաև ցույց է տալիս, թե  այժմ որքանով է  հեշտացել հակառակորդ զորքի ոչնչացումը առանց մեծ ֆինանսական ծախսերի»,-այս մասին գրում է Foreign Policy կայքը։  

 

Ապագայում պատերազմների ժամանակ հենց ԱԹՍ-ներն են խաղալու հիմնական դեր և  դրանք գնալով ավելի մեծ տարածում են գտնելու, քանի որ էժան են։ ԱՅս մասին հայտարարել է ասիմետրիկ պատերազմների խնդրիներով զբաղվող ԱՄՆ բանակի ստորաբաժանման ղեկավար գնդապետ Սքոթ Շոուն:

 

Ըստ գնդապետ Շոուի, խոսքը ոչ միայն թռչող անօդաչու սարքերի, այլև ցամաքային ու ծովային անօդաչու սարքերի մասին է, որոնք ևս աստիճանաբար կսկսեն կիրառվել։ 

 

Աղբյուրը հայտնում է նաև, որ այս ամենը հաշվի առնելով՝ ԱՄՆ մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտունակությունը պահպանելու համար բանակը պետք է վերանայի և՛ իր տեխնիկական վերազինումը, և՛ ռազմական մարտավարությունը, անգամ՝ ռազմական հանդերձանքը ու հաղորդակցության եղանակները։


        

1423