Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտ հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։
«Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
09 Ապրիլ, 2021 00:24
562
Վթարային ջրանջատում Կապանում
24 Հոկտեմբեր, 2026 10:05
Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսն իր էկզեկվատուրան է հանձնել ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարին
16 Հոկտեմբեր, 2026 21:26
Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է
11 Հոկտեմբեր, 2026 19:21
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանականների հետ․ հյուրերը կիսվել են COP17-ից ստացած տպավորություններով
23 Հոկտեմբեր, 2026 19:41
Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում
18 Սեպտեմբեր, 2026 18:13
Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում
17 Սեպտեմբեր, 2026 20:03