The Stream պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների և նրանց նկատմամբ ջիհադականների իրականացրած կտտանքների մասին:

Հեղինակ Ուզայ Բուլութը գրում է Լիբանանից Արցախ տեղափոխված քույրերի՝ Մարալ և Անի Նաջարյանների մասին, որոնք հույս ունեին նոր, առավել խաղաղ կյանք սկսել, սակայն հայտնվեցին դաժան պատերազմի էպիկենտրոնում: Նրանց՝ Արցախ տեղափոխվելուց օրեր անց Թուրքիայի լիակատար աջակցությամբ և սիրիացի վարձկանների ներգրավվածությամբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի դեմ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մարալը որոշում է իր իրերը տեղափոխել Արցախից, սակայն, ճանապարհին գերեվարվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Ադրբեջանում չորս ամիս անօրինական պահվելուց հետո Մարալն ազատ արձակվեց մարտի 10-ին:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

10 Ապրիլ, 2021 17:42
947
; ;