ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին։

 

Նախարարը Հ․ Գևորգյանի հետ քննարկել է հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակը և կրթական ոլորտի առաջնային խնդիրները։

 

Անդրադառնալով Պոլ Էլուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի գործունեությանը՝ նախարարն ընդգծել է, որ այն ոչ միայն համախմբում է ֆրանսախոս ու ֆրանսիական մշակույթով հետաքրքրված մասնագետներին և ուսանողներին, այլև ծառայում է որպես կրթական նորարարական հարթակ՝ ունենալով իր զգալի դերակատարությունը Արցախի և Ֆրանսիայի քույր քաղաքների միջև կրթամշակութային կապերի խորացման ու ամրապնդման գործում։

 

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթական ոլորտում առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ծրագրերին։

12 Ապրիլ, 2021 14:46
102
; ;