Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող Հ46 - Խոտ կմ 0 + 000 - կմ 1 + 963 (մոտ 2 կմ) ճանապարհահատվածը: 

 

Շինաշխատանքները իրականացնում է «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։ Հողային աշխատանքներն այս ճանապարհահատվածում մոտենում են ավարտին‚ կապալառուն սկսում է վաքերի կառուցման‚ ենթահիմքի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։

 

Շինարարությանը զուգահեռ կապալառուն օրվա ընթացքում նորոգվող ճանապարհին պարբերաբար կատարում է ջրցանում՝ շինաշխատանքների հետևանքով առաջացող փոշու քանակությունը նվազագույնի հասցնելու համար։

 

Հ46 - Խոտ կմ 0 + 000 - կմ 1 + 963 ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

 

Այս ճանապարհի վերականգնումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։ Խոտ գյուղի հարակից տարածքում են գտնվում պատմական եկեղեցիներ, քարանձավներ‚ մ.թ.ա. 2-1-րդ հազարամյակների դամբարանադաշտեր: 

12 Ապրիլ, 2021 14:47
103
; ;