Այսօր հայ մեծանուն քաղաքական պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 89 ամյակն է:

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։

Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, իսկ 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։

Դեմիրճյանը զոհվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։

Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, Երևանի թիվ 139 դպրոցը,փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004 թվականից Երևանում գործում է նաև Կարեն Դեմիրճյանի թանգարանը:

Կ.Ս.Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:

Շնորհավոր ծնունդդ, Կարեն Սերոբիչ:

843