«Գերիների հարցը հնարավոր բոլոր հարթակներում թմբկահարելը բխում է ՀՀ շահերից»,- այս մասին այսօր խորհրադրանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Այն ժամանակ, երբ տարբեր հարթակներում այս առումով կար լռություն, նույն ուժերը, որոնք այսօր քննադատում են, ասում էին՝ ինչո՞ւ այլ հարթակներում չի խոսվում: Պետք է գնալ և բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարել գերիների հարցը: Հիմա բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարվում է գերիների հարցը, ասում են՝ վայ, թմբկահարվեց բոլոր հարթակներում գերիների հարցը»,- ասաց պատգամավորը:

Ջուլհակյանի խոսքով` պետք է բոլոր հնարավոր հարթակներից Ադրբեջանի վրա այդ առումով ճնշումներ լինեն, որպեսզի մենք կարողանանք օր առաջ մեր քույրերին և եղբայրներին վերադարձնել տուն:

Հիշեցնենք` պատգամավոր Արման Եղոյանն էլ նշել էր, որ Ադրբեջանի վրա նաև քաղաքական ճնշում պետք է բանեցվի, որպեսզի լուծվի գերիների հարցը:

276