Կանադայի Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Էլիզաբեթ Մեյը Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ, կոչ արել, որպեսզի Կանադան պաշտպանի «Human Rights Watch»-ի առաջարկությունները և աջակցի հայ ռազմագերիներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նամակը հրապարակել է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Ես գրում եմ, որպեսզի իմ մտահոգությունն արտահայտեմ 2020թ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ «Human rights watch»-ի վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, ադրբեջանական զինված ուժերը հայ ռազմագերիներին «դաժան ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու կտտանքների են ենթարկել, լինի դա գերի վերցնելիս, նրանց փոխանցման ժամանակ, թե քննչական մեկուսարաններում կալանքի տակ պահելու ժամանակ»,- գրել է Մեյը, նշելով, որ նման վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:

Պատգամավորը Կանադայի իշխանություններին կոչ է արել աջակցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:

22 Ապրիլ, 2021 12:49
85
; ;