ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
ԱՄՆ նախագահի ուղերձի ամբողջական տեքստը կներկայացնենք քիչ անց:
Վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
25 Ապրիլ, 2021 00:10
2831
Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ
23 Օգոստոս, 2026 19:00
Alibaba-ն 10 մլրդ դոլարի բաժնետոմս կվաճառի՝ ԱԲ ոլորտում ներդրումների համար
23 Օգոստոս, 2026 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23 Օգոստոս, 2026 18:31