
Ամերիկայում բնակվող երգիչ Նարեկ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով աղմկահարույց հայտարարություն էր արել, որը մտահոգել է իր երկրպագուներին և հարազատներին։ Նա տեսաուղերձում ասել էր․ «Հարգելի ժողովուրդ, Ես Նարեկ Մակարյանն եմ, ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ էստեղ մի բան կատարվում է, ոնց որ ուզում են ինձ սպանել»։
Երգչի առողջական վիճակով հետաքրքրվելու նպատակով AraratNews.am-ը կապ հաստատեց Նարեկ Մակարյանի մտերիմ ընկերներից մեկի հետ, ում անունը վերջինիս խնդրանքով չենք հրապարակում:
«Ինքը իմ շատ մտերիմ, հարազատ ընկերն ա…Իրա կյանքին ոչ մի տեսակի վտանգ չի սպառնում: Իր մոտ էս կորոնայի պատճառով մի փոքր դեպրեսիվ վիճակ ա: Ողջ աշխարհում է էս դեպրեսիվ վիճակը, քանի որ մի քիչ թույլ ա աշխատանքը: Ինքը էդ րոպեին եղել ա բժիշկների հսկողության տակ: Ես նրա կողքին եմ եղել, նրա հարազատները նրա կողքին են եղել: Ես այսօր իրենց տանն եմ եղել: Նրա հետ խոսել, նստել, զրուցել եմ՝ իր մոտ ամեն ինչ նորմալ ա: Ուղղակի, ներկա դրությամբ մի փոքր դեպրեսիվ վիճակ ա և չի ուզում ոչ մեկի հետ կոնտակտի դուրս գալ: Ուրիշ ոչ մի խնդիր չկա, բոլորիս մոտ էլ լինում ա, սա Միացյալ Նահանգներ ա։ Ուղղակի իրան ժամանակ ա պետք, որպեսզի ոտքի կանգնի: Իրան մի օրով տարել են հիվանդանոց, ստուգել են, ամեն ինչ կարգին ա եղել: Ներկա դրությամբ ինքն իր հարազատների կողքին ա, ջերմությամբ ա շրջապատված: Որոշ ժամանակ հետո ինքը ուղիղ եթերով կհայտարարի, որ իրա մոտ ամեն ինչ լավ ա»,- ասաց Նարեկի մտերիմը` հավելելով, որ Նարեկը փոշմանել է։ «Ինքն էլ է ասում` էդ րոպեին շշկռվեցի, որ տենց բան արեցի։ Չպիտի տենց բան անեի, բայց հիմա ինչ եղել՝ եղել ա արդեն: Ներկա դրությամբ, փառք Աստծո՝ լավ ա, ոչ մեկ իրան չի ուզեցել սպանի: Ուղղակի էդ րոպեին իրա մոտ մի քիչ պանիկա ա եղել ու անցել ա։ այդքան բան»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով երգչի ընտանիքի շուրջ հայաստանյան ԶԼՄ-ներում բարձրացած աղմուկին՝ նա հավելեց. «Այն խոսակցությունները, որոնք ներկա դրությամբ ԶԼՄ-ները տարածում են, թե իրա մայրը կամ որևէ մեկը նրա հետ կապ չի հաստատում, բացարձակ սուտ ա: Այսօր իրա տատիկի` ով ապրում է Հայաստանում, 80-ամյակն ա։ Նարեկը զանգել ու շնորհավորել ա: Երգիչն ուղղակի մի քիչ թույլ ա, հոգնում ա շուտ»: