«Մենք տիրապետում ենք ինֆորմացիաներին, այստեղ անելիքներ ունեն նաեւ ուժային կառույցները, եւ երրորդ՝ մեր տեղեկություններով, մարդիկ կան, ովքեր անգամ թույլ չեն տալիս, որ այդ խոսակցությունները զարգացումներ ունենան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը` մեկ անգամ եւս հաստատելով, որ որոշ ուժեր արդեն իսկ սկսել են պաշտոններ խոստանալ, ինչ-որ գործարքներ առաջարկել բնակչությանը, սակայն անուններ չի հնչեցրել։ Անդրադառնալով իր հայտարարությանը, որ որոշ մարդիկ ու ուժեր փորձել են հատել «կարմիր գիծը»` մարզպետը հավելելել է, որ թեեւ նրանք ուզում են դարձի գալ, բայց այլեւս շատ ուշ է, ներում չի լինելու:

Խաչատրյանը շատ բարձր է գնահատել մարզում առաջիկա կայանալիք արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերը.«Ինքներդ կարող եք շրջել մարզի համայնքներով, զրուցել բնակիչների հետ ու համզովել, որ մեր շանսերը բարձր են»:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1271