Մայիսի 7-ին տեղի ունեցավ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի #HopeForArmenia առցանց միջոցառումը, որով տրվեց Հայաստանում և Արցախում կրթության աջակցությանն ուղղված ծրագրի՝ Nation-Builders-ի մեկնարկը, որի միջոցով աշխարհի ցանկացած վայրում գտնվող անհատներ ու կազմակերպություններ կարող են հովանավորել Հայաստանի կամ Արցախի դպրոցներին։ Մեկնարկին հավաքվեց մոտ 90,000 ԱՄՆ դոլար։ Նպատակն է մինչև մինչև 2021 թ. ապահովել աջակիցներ մոտ 20 դպրոցի համար (200,000AMD դոլար):

Ծրագրին միացել և սատարում են Շերը, Քիմ Քարդաշյանը, Քերոլին Ռաֆայելյանը, New England Patriot–ի գլխավոր մարզիչ Բերջ Նաջարյանը, TUMO–ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և այլք: Առցանց միջոցառմանը ելույթ ունեցան նաև Հայաստանի փոքրիկ երգիչները, ովքեր կատարեցին միջոցառման խորհրդանիշի՝ «Պուտիկ-խատուտիկ» երգը (կոմպոզիտոր՝ Արմենուհի Կարապետյան)։ Միջոցառման ավարտին Սերժ Թանկյանը միացավ արցախցի աշակերտներին՝ միասին կատարելով Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» երգը՝ երեխաների համար այդ կատարումը դարձնելով իսկական տոն.

630