Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փլուզման ու  քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթեևկությունը դադարեցվել է։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության ծառայողները, Մեղրիի Ճանշինի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում հատուկ տեխնիկայով ճանապարհը բացելու ուղղությամբ։ Տեղում նաև պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ստուգվում է նաև, թե արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի Մեղրիի Ճանշինը անհրաժեշտ աշխատանքները շարունակի։ Թափվել է մի քանի տոննա հող և քար։

15 Մայիս, 2021 11:17
590
; ;