
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05՛00-ին դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում վարչությյան պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավոությամբ սկսում են որոնողական աշխատանքներ։
Ժամը 11։00-ի սահմաններում Հ. Գալստյանի դին Մարտունու ոստիկանները հայտնաբերում են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում, ջրահեղձ եղած վիճակում։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: