Iravaban.net-ը գրում է․
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 31-ին:
Բարեփոխումներ և լրամշակ ումներ կլինեն Տնտեսական մրցակցության պաշտպանության ինստիտուտի բոլոր ոլորտներում: Նախատեսվել են նաև կանխարգելիչ գործառույթներ։
Շուշան Սարգսյանի խոսքով՝ հաճախ տնտեսվարողները դիմում են հանձնաժողովին՝ ստանալու հանձնաժողովի դիրքորոշումը, որպեսզի հասկանան, թե իրենց այս կամ այն գործողությունը կհանգեցնի՞ արդյոք անբարեխիղճ մրցակցության դրսևորման, թե՝ ոչ։ Օրինակ՝ ապրանքային նշանի օգտագործումը, ապրանքի վրա մակնշումը և այլն։ Ներկայումս հանձնաժողովը նման եզրակացություն տրամադրելու իրավասություն չունի, իսկ նոր փոփոխությունների համաձայն՝ արդեն իրավասու կլինի տալ իր կարծիքը։
Մասնագետի խոսքով՝ կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի նաև հանձնաժողովների կողմից համակենտրոնացումների գնահատումը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում