Ռոտերդամում ավարտվեց Եվրատեսիլը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Իտալիայի «Maneskin» ռոք խումբը ՝ իտալական «Zitte e buoni (հանգիստ եւ խոնարհ)» երգով: 

«Աստված իմ, ես խոսքեր չունեմ: Միայն ուզում եմ ասել ամբողջ աշխարհին, որ ռոքնռոլը երբեք չի մեռնի», - Եվրատեսիլի բեմից ասաց Իտալիայի «Maneskin» խմբի ավագը, երբ ստացավ երկար սպասված Եվրատեսիլյան խոսափողը:

Հանդիսատեսի եւ ժյուրիի քվեարկության ընդհանուր արդյունքներով իտալացիները ստացել են 524 միավոր ՝ դառնալով անվերապահ հաղթող: Նրանց հետ մրցում էին 25 երկրների կատարողներ:

Խմբի անդամները սովորել են նույն քոլեջում եւ հենց ուսանողական տարիների ընթացքում ձեւավորել են «Maneskin» ռոք խումբը: Նրանք հայտնի դարձան, երբ X-Factor նախագծում զբաղեցրեցին երկրորդ տեղը, իսկ հետո դարձան «Sanremo» երաժշտական ​​փառատոնի հաղթողներ:

 

2766