անչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հավքականի կազմում չի մասնակցի Ազգերի լիգայի առաջիկա երկու խաղերին: 

 

 

Այս մասին հայտնում է orakarg.com-ը, նշելով, որ Ֆրանսիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին հանդիպելու է Շվեդիայի հավքականի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին մրցելու է Խորվաթիայի հավաքականի դեմ:

 

«Պոգբայի բացակայության պատճառը կորոնավիրուսի դրական տեստ հանձնելն է»-, այդ մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը:

 

«Պոլ Պոգբան պետք է լիներ հայտացուցակում: Դժբախտաբար, կորոնավիրուսի համար նրա հանձնած տեստը երեկ դրական է եղել», — ասել է Դեշամը:

 

Բացի Պոգբայից դրական է եղել նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեի հանձնած տեստի արդյունքը: Նա նույնպես չի ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականում:

486