Այսօր գործադիրի նիստին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը զեկուցեց Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման վրա ժամանակավոր արգելք կիրառելու մասին․
«Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47-րդ հոդվածը՝ առեւտրի ծառայությունների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 27-րդ պարբերությունը շարադրվում է հետեւյալ կերպ՝ խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների եւ այլ չմշակված մորթերի հանդեպ կիրառվում է սահմանափակում։
Կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելով եւ տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելով զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը»։
Կառավարությունը հաստատեց նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։