
Հանրապետությունում հունիսի 8-ին մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները հանձնել են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից:
ՀՀ-ում գործելու է 15 քննական կենտրոն, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ քննություն պետք է հանձներ 1505 դիմորդ, որոնցից 186-ը՝ աշխարհագրություն, 1 288-ը՝ կենսաբանություն և 31-ը՝ ընդհանուր պատմություն:
Մարզերի 11 քննական կենտրոններում քննություն հանձնողների նախնական թիվը 1 016 է, որոնցից 157-ն աշխարհագրություն է հանձնելու, 832-ը՝ կենսաբանություն և 27-ը՝ համաշխարհային պատմություն: Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489: Նրանցից 29-ն աշխարհագրություն է հանձնելու, 456-ը՝ կենսաբանություն և 4-ը՝ համաշխարհային պատմություն: