Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում.
- Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
- Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ:
- Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:
- Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
- Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:
- Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
- Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
- Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Հաշվի առնելով կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
Պահանջվող փաստաթղթերին և լրացուցիչ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
16 Հունիս, 2021 19:29
1117
Հայաստանի տարբեր մարզերում բնակարանային գողություններ արած օտարերկրացի է ձերբակալվել (տեսանյութ)
11 Հունիս, 2025 14:01
Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել․ Մարաշի ոստիկանների բացահայտումը
26 Մայիս, 2025 10:38
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է
20 Մայիս, 2025 12:12
Մանրամասներ՝ Սևան-Երևան ավտոճանապարհին գազալցակայանի պայթյունից
13 Հունիս, 2025 19:58
Միջուկային հակամարտությունը իրական է․ Մեդվեդև
13 Հունիս, 2025 15:02
Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած
13 Հունիս, 2025 14:21
ԱԱԾ-ն առաջարկում է Սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը խստացնել
13 Հուլիս, 2022 22:06
Սփյուռքահայ բարերարները թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել ՀՀ ՊՆ-ին
08 Հոկտեմբեր, 2021 22:28
Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների
28 Սեպտեմբեր, 2021 22:02
Հունիսի 7-ից կմեկնարկեն միասնական քննությունները. ինչ փոփոխություններ են կատարվել կարգում
30 Մայիս, 2022 15:34
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
17 Հունիս, 2021 14:27
Սկսվել են ասպիրանտուրայի դիմորդների` օտար լեզվի և ինֆորմատիկայի քննությունների նախապատրաստական դասընթացները
27 Ապրիլ, 2021 20:26