Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի։

Ըստ դատարանի որոշման՝ Մանթաշյանը պարտավոր է ներողություն խնդրել Սիմոնյանից՝ «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ․ Ն․ Մանթաշյանը՝ Ա․ Սիմոնյանին» վերնագրով հրապարակած նյութում վիրավորական արտահայտությունների համար։

Ըստ այդմ՝ դատարանը որոշել է Նարեկ Մանթաշյանից բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի  հատուցման գումար։ Մանթաշյանից բռնագանձել նաև 8000 դրամ, որպես Սիմոնյանի կողմից կատարված դատական ծախս, ինչպես նաև 170,000 դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դատի էր տվել «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանին։ ԱԺ փոխխոսնակը պահանջում էր պատվին և արժանապատվությանը հասցված վնասի հատուցում։

Նշենք, որ ամիսներ առաջ Սիմոնյանը հայտնել էր, որ մոտ ապագայում վիրավորական կամ զրպարտիչ հայտարարությունների դեպքում մենք ականատես կլինենք բազմաթիվ դատական հայցերի, այդ թվում՝ նաև իր կողմից։

freenews.am

1219