Այսօր անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ հայտագրվել է 4979 դիմորդ: Նրանցից 3206-ը մարզերում են հայտագրվել, 1773-ը` մայրաքաղաքում:

Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու 5-րդ օրը։

«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոններում՝ որոնցից 13-ը գործում են Երևանում, իսկ 23-ը՝ մարզերում։

Միասնական հաջորդ քննությունները` «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից, կանցկացվի հունիսի 22-ին:

18 Հունիս, 2021 14:46
158
; ;