Օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանը եւ Միջին Ասիայի հանրապետությունները համատեղ զորավարժությունների շարք կանցկացնեն աֆղանական սահմանին, տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը։

Նշվում է, որ ռուսական կողմից զորավարժություններին կմասնակցեն մոտոհրաձգային եւ լեռնային զորամասեր, աերոմոբիլային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ջոկատներ, ավիացիա եւ հրետանի, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության ուժեր։ Կներգրավվեն նաեւ Ղրղզստանում եւ Տաջիկստանում ռուսական ռազմակայանների ավիախմբերն ու С-300 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք մտնում են 201-րդ ռազմակայանի կազմի մեջ։

Միջոցառումների ժամանակ գլխավորապես կմշակվի անօրինական զինված կազմավորումների ոչնչացման գործողություն, ինչպես նաեւ իրադրության ապակայունացման դիմակայություն Ուզբեկստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում։ Զորավարժությունների  շարքից հետո տեղի կունենան «Խաղաղ առաքելություն – 2021» համատեղ վարժանքներ։

Օգոստոսի սկզբին զորավարժությունները տեղի կունենան Ուզբեկստանի Սուրխանդարյան մարզում։ Գործողությունները կընթանան համանուն քաղաքի Թերմեզ վարժադաշտում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին։ Ռուսաստանի եւ Ուզբեկստանի բանակային ստորաբաժանումները «կպայքարեն» պայմանական անօրինական կազմավորումների դեմ, ինչպես նաեւ կմշակեն հետախուզական միջոցառումներ ու պաշարումներ բարձրլեռնային պայմաններում։

2021թ. սեպտեմբերից Ղրղզստանի «Էդելվեյս» ուսումնական կենտրոնի հիմքի վրա տեղի կունենան Կենտրոնաասիական տարածաշրջանի Արագ ծավալման հավաքական  ուժերի (ԿԱՏ ԱԾՀՈւ) «Սահման - -2021թ. հատուկ զորավարժությունները, որոնք ստեղծվել են 2001թ. ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից։

Ներկայում Աֆղանստանում ընթանում է դիմակայություն կառավարական ուժերի եւ «Թալիբանի» (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) գրոհայինների միջեւ, վերջինները տիրել են զգալի տարածքների գյուղական շրջաններում եւ հարձակում սկսել խոշոր քաղաքների դեմ։ Լարվածության թեժացումը տեղի է ունենում երկրից ԱՄՆ զորակազմի դուրսբերման ֆոնին։

117