«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն առաջիկայում կարող է հեռանալ «Բարսելոնայից»՝ չնայած նախկինում արած հայտարարություններին:

Sport.es-ի հաղորդմամբ, կապտանռնագույնները ցանկանում են բաժանվել Լանգլեից՝ ելնելով Էրիկ Գարսիայի ու իր դիրքի խաղացողների հաջող ելույթներից: Այս պահին «Բարսելոնան» Գարսիայի տրանսֆերի հարցում բանակցում է ԱՊԼ-ի ակումբների հետ: Իսպանական ակումբը ցանկանում է Գարսիային տրամադրել այլ ակումբի՝ վարձավճարով՝ հետագայում տվյալ ակումբի գնման իրավունքով:

Նախկինում Լանգլեն հայտնել էր, որ մյուս մրցաշրջանում կմնա «Բարսելոնայում»:

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանն անցկացրած 33 խաղում դարձել է 1 գոլի ու 1 ինքագոլի հեղինակ:

219