
Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանն այսօր ասուլիսի ընթացքում մանրամասնեց պարեկային ծառության ընդլայնման մասին նոր մանրամասները։
«Բարեփոխումների տրամաբանությամբ պարեկային ծառայությունը պետք է մեկնարկի նաեւ ՀՀ նացած բոլոր մարզերում։ Հետագա փուլը կիրականացվի Շիրակ եւ Լոռի մարզերում, դա կլինի մոտավորապես 8-9 ամիսների ընթացքում։
Արդեն հայտարարվել է մրցույթ 570 տեղի համար, որը նախատեսված է ինչպես Շիրակ եւ Լոռի մարզերի, համապատասխան 257 եւ 258 թափուր հաստիքների համար եւ 55 նոր հաստիք էլ Երեւան քաղաքի համար, որպես համալրում։
Այսօրվանից արդեն դիմորդներն ու ցանկացողները կարող են ներկայացնել իրենց փասթաթղթերի փաթեթները ՀՀ Ոստիկանության կրթահամալիր, նախօրոք գրանցվելով եւ ներկայացնելով այն ամբողջ փասթաթղթերը, որը որ հայտարարությամբ նախատեսված է։ Մրցույթային փուլը ավարտվելու է սույն թվականի հոկտեմբերին», - ասաց Հովսեփյանը։