
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
նշված քրգործը հարուցվել է հուլիսի 24-ին՝ ոստիկանության կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տվյալների փաստով: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջազնունու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 25-ամյա Արթուր Գ.-ի նկատմամբ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և նրանից դանակի սպառնալիքի տակ հափշտակել են գումար:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հանցանքի վայրից ոչ շատ հեռու գտնվող տարածքից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 22-ամյա Գեորգի Ս.-ին և 19-ամյա Հովհաննես Դ.-ին:
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակն ու հափշտակված գումարը:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գեորգի Ս.-ն և Հովհաննես Դ.-ն որպես կասկածյալներ ձերբակալվել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել տուժածի՝ Արթուր Կ.-ի բնակարանում՝ դանակի սպառնալիքի տակ: