ՏՈԿԻՈ2020․ Լողորդ Արթուր Բարսեղյանը ավարտում է պայքարը որակավորման փուլում

Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը այսօր՝ հուլիսի 27-ին, ներկայացրեց ևս մեկ մարզիկի՝ լող մարզաձևում։ Հայաստանը 100 մետր ազատ ոճում ներկայացրել է Հայաստանի չեմպիոն Արթուր Բարսեղյանին։
Բարսեղյանը առաջին փուլում բարելավում է անձնական ռեկորդը, անցնելով 49,78 վայրկյանում, և 70 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 38-րդ տեղը դուրս է մնացել պայքարից։
27 Հուլիս, 2021 18:23
1717