Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը մրցումային երկրորդ օրը 53 հրաձգուհիների հետ՝ 10 մետր օդամղիչ մրցաձևում պայքարում էր մեդալի համար, ընդհամենը 4 միավորով դուրս մնաց եզրափակիչից և զբաղեցրեց 18-րդ տեղը։ 

Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ լավ արդյունքի հասնելու համար պետք է շատ մարզվել։

Եզրափակիչ հասնելու համար 4 միավոր չհերիքեց։

4 միավորը հրաձգությունում շատ մոտ արդյունք է եզրափակիչ հասնելու համար։ 

Ելույթս գնահատում եմ ոչ բավարար, քանի որ լավ արդյունքը դա միայն մեդալ նվաճելն է։ 

Մրցակիցներիս ոչ մի մրցման ժամանակ չեմ հետևում։ 

Օլիմպիական խաղերը ինձ օգնեցին հասկանալ, որ եզրափակիչ հասնելու համար պետք չէ մինիմում անել։

Մի քանի միավորի պատճառով եզրափակիչից դուրս չմնալու համար պետք է այնքան մարզվել ու աշխատել, որպեսզի հասնել գերազանց արդյունքի, և վստահ լինել, որ արդեն եզրափակիչում ես։ 

 

Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան 

 

 

2060