Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հայտնել է երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին:
«Վերջին երկու օրվա ընթացքում մեկուսացվել է 63 անտառային հրդեհներից 43-ը։ 20 հրդեհ շարունակվում է Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Կայսերի, Օսմանիե նահանգներում»,- հայտնել է նախարարը Twitter-ում։
Առավել ծանր իրավիճակ է Ադանայում, որտեղ մոլեգնում են 6 անտառային հրդեհներ, Անթալիայում և Մերսինում կա 4–ական հրդեհ:
Նախօրեին Փաքդեմիրլին հայտնել էր, որ անտառային հրդեհների մարումը շարունակվում է Թուրքիայի 7 նահանգներում։ Կա չորս զոհ և շուրջ 183 տուժած։
Հրդեհ է սկսվել նաև հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերում։ Այստեղից իրականացվել է հյուրանոցների հյուրերի և անձնակազմի տարհանում:
30 Հուլիս, 2021 15:41
1311
Թուրքիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 26-ը
11 Հոկտեմբեր, 2026 16:12
Թուրքիան չի հրաժարվի աջակցել նրանց, ովքեր ապավինում են իրեն և բախվում անարդարության․ Էրդողան
09 Հոկտեմբեր, 2026 16:41
Թուրքիայում 15-ամյա աշակերտուհին դանակով հարձակվել է այլ աշակերտների վրա․ կա 1 զոհ և 7 տուժած
06 Հոկտեմբեր, 2026 19:08