Այսօր ԱԺ պատգամավորները շարունակում են ընտրել ԱԺ փոխնախագահներին։ Այսպիսով, Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Այս պահին ԱԺ պատգամավորներն ընտրում են ընդդիմության կողմից առաջադրվող փոխնախագահին։ Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է։

«Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը ներկայացնելիս, պարոն Օհանյան, ես չնկատեցի ծառայության մասին դրվագը։ Որքանով տեղյակ եմ, պարոն Իշխան Սաղաթելյանը չի ծառայել բանակում։ Սա ուզում եմ ֆիքսել, որովհետեւ այս մասը բաց մնաց։

Նշեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացված եւ ընտրված 2 ԱԺ փոխխոսնակներն ու նախագահը ծառայել են Հայոց բանակում»,- ասաց Հայկ Սարգսյանը «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, երբ վերջինս ներկայացնում էր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

1325