Տրակտորն ընկել է ձորակը. հայրը և որդին զոհվել են (լուսանկարներ)
![](https://araratnews.am/admin/images/1629114963.jpeg)
2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզ Շնող համայնքի 54-ամյա բնակիչը վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտառամիջյան ճանապարհին, վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց և ընկել ձորակը, ինչի հետևանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
16 Օգոստոս, 2021 19:56
1156