Տրակտորը գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 16-ին՝ ժամը 18:39-ին ,Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1971 թ.) գլորվել է մոտակա ձորակը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տրակտորի խցիկից դուրս են բերել վարորդի դին և պատգարակով մոտեցրել (մոտ 80 մետր) շտապօգնության ավտոմեքենային:
17 Հուլիս, 2022 01:25
2795
Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար
08 Փետրվար, 2025 18:53
Տրակտորի կցորդիչից ընկած 6-ամյա երեխան ծանր վիճակում տեղափոխվել է Երևան
07 Ապրիլ, 2023 14:59
Տրակտորն ընկել է ձորակը. հայրը և որդին զոհվել են (լուսանկարներ)
16 Օգոստոս, 2021 19:56
Մահացել է կինոռեժիսոր Արա Խանջյանը
24 Օգոստոս, 2025 17:15
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 1-ամյա երեխան մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
31 Հուլիս, 2025 22:28
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ՌԴ քաղաքացի 16-ամյա պատանի է մահացել
28 Հուլիս, 2025 13:45
Չվախենալ «կրակել դեպի աստղերը» և երբեք չդադարել երազել. «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Արշավիր Մինասարյանը հանդես եկավ մոտիվացիոն բանախոսությամբ
17 Սեպտեմբեր, 2025 23:42
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
17 Սեպտեմբեր, 2025 20:51
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը
17 Սեպտեմբեր, 2025 16:51