Երևանի քաղաքապետարանն ու «Լիարժեք կյանք» ՀԿ-ն այս տարի շուրջ 100 սոցիալական աջակցության կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հնարավորություն տվեցին իրենց հանգիստն անցկացնել ճամբարում:

 

7-16 տարեկան երեխաների համար նախատեսված ներառական ճամբարի այս ծրագիրն, ի դեպ, պիլոտային է: Մինչ վերջերս կառավարության կազմակերպած ճամբարներին հաշմանադամություն ունեցող երեխաները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու, քանի որ մարզաառողջարանային համալիրները հարմարեցված չեն վերջիններիս համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ կյանքի կոչեց նախաձեռնությունը: Ծրագրի իրականացման համար Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժիններն իրականացրել են ուսումնասիրություն ու նախագծում ընդգրկել են սոցիալական նշված խմբերի երեխաներին:

 

Ստեփանավանի հատուկ կահավորված ու հարմարեցված ճամբարում երեխաների լիարժեք հանգստի համար կազմակերպվում են մարզաառողջարարական տարաբնույթ ծրագրեր: Երկու հերթափոխով իրականացվող ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 23-ին և կավարտվի սեպտեմբերի 6-ին:

 

244