Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00-ին ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ.՝ 011-880-119,011-880-144, 011-880-146, 011-880-147/, Էլ.հասցե   [email protected]:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ):

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

-   դիմում (ձև 1),

-   կադրերի հաշվառման անձնական թերթ (լրացնել և տպել դիմերեսին և դարձերեսին) (ձև 2),

-   ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր գրված,

-   4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,

-   անձնագրի, (անձնագրի բացակայության դեպքում տեղեկանք հաշվառման վայրից, իսկ բնակության և հաշվառման հասցեների տարբեր լինելու դեպքում նաև տեղեկանք փաստացի բնակության հասցեի վերաբերյալ), նույնականացման քարտի, սոց.քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից՝ զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, կամ պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման և պաշտոնից ազատման հրամանների պատճեններ կամ քաղվածքներ,
-  ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4), հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք,
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:
Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կադրերի հաշվառման անձնական թերթիկի, ինքնակենսագրության ձևի և բժշկական տեղեկանքի ձևաթղթերը կցվում են.

Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ, իսկ փաթեթներում անհրաժեշտ շտկումները կկատարվեն բացառելով անմիջական շփումը:

Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:

Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.

  •   անուն, հայրանուն, ազգանուն,
  •   ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
  •   կրթություն ( նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք  ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
  •   ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
  •   աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած  պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
  •   ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները  (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր), նշելով ծննդյան օր, ամիս, տարեթվերը և վերոնշյալ անձանց զբաղվածությունը,
  •   բնակության և հաշվառման հասցեն,
  •   ստորագրութուն և ամսաթիվ:


    Քննության հարցաշար
    Մասնակցության դիմումի ձև
    Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
    Ինքնակենսագրության ձև
    Բժշկական տեղեկանքի ձևաթուղթ

 

 

1065