Վերին Պտղնիում ընթացքի մեջ են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Վերին Պտղնի համայնքում ընթացքի մեջ են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Ասֆալտապատվում են համայնքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքը, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 3-րդ փողոցն ամբողջությամբ, ինչպես նաև Նորավան թաղամասի 4-րդ փողոցը:
Կրկին կառավարության այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակում արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Կամարիս համայնքի 3-րդ և 8-րդ փողոցներում, ինչի արդյունքում համայնքում արտաքին լուսավորության խնդիրն ամբողջությամբ լուծված է։
Բոլոր աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:
09 Սեպտեմբեր, 2021 18:17
1332
Վերին Լարս տանող ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
20 Հունվար, 2026 21:41
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
03 Հունվար, 2026 23:20
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
26 Դեկտեմբեր, 2025 19:56
Պտղնիի նախկին ղեկավարն ու նրա ընտանիքի անդամները փողեր են լվացել, 22 գույք հափշտակել. նախաքննության ավարտ
07 Օգոստոս, 2025 13:58
Ձերբակալվել են Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ
05 Հունիս, 2025 15:44
Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվել է տան տանիք
17 Մայիս, 2025 23:31