Եվս մեկ ադրբեջանցի պաշտոնյա է հայտնվել սեքս-սկանդալի կենտրոնում: Այս անգամ սոցցանցում հայտնվել է գյանջացի մի պաշտոնյայի (որի անունը չի հայտնվում) պոռնո տեսանյութը:

Հաքերները տեսազանգեր են կատարում տարբեր տղամարդկանց, և զանգին պատասխանելուց անմիջապես հետո էկրանին հայտնվում է մերկ աղջիկ, որն առաջարկում է զբաղվել վիրտուալ սեքսով: Իրականում զանգահարողը իրական մարդ չէ, այլ հատուկ համակարգչային ծրագրով ստեղծված մերկ կնոջ իմիտացիա: Առաջարկն ընդունելուց հետո ծրագիրը նկարահանում է տղամարդու բոլոր քայլերը:

Որպես թիրախ ընտրվում են հայտնի և ունևոր տղամարդիկ:

Նախկինում այսպիսի սկանդալի կենտրոնում են հայտնվել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության տարածքային պատասխանատուներից Ռամիզ Գեյուշովը, ազգությամբ ադրբեջանցի, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Հաջիևը, խոշոր բանկերի ղեկավարներ և կրոնական գործիչներ:

1048