ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ կանանց կոչ է արել ակտիվ լինել առաջիկա ՏԻՄ ընտրություններում եւ իր աջակցությունը հայտնել նրանց։

Պատգամավորի գրառումը՝ ստորեւ․

«Սիրելի՛ կանայք,

այս տարի հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կկայանան Տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններ:

Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասը կանայք են, ուստի շատ կարևոր է, որ դուք ներկայացված լինեք համայնքի ավագանու կազմում, ոչ թե որովհետև օրենքով սահմանված քվոտա կա, այլ որովհետև դուք պետք է և կարող եք ձեր ներդրումն ունենալ սեփական համայնքի սոցիալական, կրթական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացմանը:

Շատ երկար կարելի է խոսել, թե ինչպիսի խնդիրներ կան տարբեր գյուղերում և քաղաքներում, բայց առանց կանանց ակտիվ և անմիջական մասնակցության այդ խնդիրները չեն կարող արդյունավետ լուծում ստանալ:

Սիրելի՛ կանայք, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ և ուզում եմ խրախուսել, որ տեր կանգնեք ձեր, ձեր ընտանիքի և համայնքի շահերի պաշտպանությանը նաև որպես ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար:

Պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակում աջակցելու ձեզ, ինչպես նաև կիսվելու անձնական փորձով: Հարցերի դեպքում գրեք ինձ»:

2174