Արմավիրի քաղաքապետարանի, ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան և Արմավիրի զարգացման կենտրոնի համագործակցությամբ՝ այսօր տեղի ունեցավ «Արմավիրի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովը, Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ծնողներ և այլ հյուրեր։

Մանկապարտեզի նոր մասմաշենքը վերանորոգվել է Արմավիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իսկ կահավորումը իրականացվել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան աջակցությամբ։

Քաղաքապետն ու դեսպանը շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան վերանորոգված մասնաշենքի հնարավորություններին: Նոր վերանորոգված մասնաշենքում մանկապարտեզ կհաճախեն 110 երեխաներ` 2-ից 5 տարեկան:

Դավիթ Խուդաթյանը և Կալին Անաստասովը կարևորեցին նմանօրինակ համագործակցությունը, քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դեսպանատանը ծրագիրն Արմավիրում իրականացնելու համար, իսկ դեսպանը վստահեցրեց, որ համագործակցությունը լինելու է շարունակական:

989